Բնական արդյունավետություն
Ավելի քան 65 տարի Yon-Ka-ն կիսում է բույսերի հանդեպ իր կիրքը սպառողների և գեղեցկության մասնագետների հետ ամբողջ աշխարհում՝ դեմքի և մարմնի իր ֆիտո-արոմատիկ խնամքի միջոցներով և մաշկն արևից պաշտպանելու միջոցներով՝ համատեղելով արոմաթերապիայի, արոմախոլոգիայի, ֆիտոթերապիայի և գեմոթերապիայի առավելությունները:

Մեր նպատակն է առաջարկել կանանց և տղամարդկանց, ցանկացած կլիմայական պայմաններում, բնության ռեսուրսների տեսանելի և կայուն արդյունավետությունը: Յուրաքանչյուր ակտիվ բաղադրիչ գիտականորեն վերլուծվում և սահմանվում է ըստ չափաբաժինների, որպեսզի մաշկին հնարավորություն ընձեռվի վերականգնելու իր հավասարակշռությունը, մեղմելու խնդիրները և դանդաղեցնելու ծերացման գործընթացը:
Յուրաքանչյուր ապրանքի արդյունավետությունը՝ ամրացնող, հակակնճիռային, խոնավեցնող, հակաօքսիդանտ, հակաբծային և այլն, օբյեկտիվորեն հաստատված է անկախ լաբորատորիաների կողմից իրականացված ուսումնասիրություններով.
- Օբյեկտիվ թեստեր՝ գործիքային չափումներով,
- Արդյունավետության և հանդուրժողականության թեստեր մաշկաբանական հսկողության ներքո,
- Բջիջային կուլտուրաների և մաշկի էքսպլանտների թեստեր,
Բաղադրատոմսի Կատարելություն
Ելնելով խստապահանջ չափանիշներից և դեղագործական խիստ կարգապահությունից՝ մեր փորձագետների թիմը (բժիշկներ, դեղագործներ, քիմիակոսներ, կենսաբաններ և մանրէաբաններ) մշակում է բանաձևեր բաղադրանյութերի ճիշտ կոնցենտրացիաներով, արդյունավետության և անվտանգության լավագույն հարաբերակցությամբ՝ ստանալով տեսանելի և կայուն արդյունքներ:
Մեր առանց սնձան (գլյուտեն) և հիմնականում վեգան բանաձևերը պարունակում են միջինում 92% բնական ծագման բաղադրիչներ, գերադասելի՝ օրգանական: Յուրաքանչյուր բաղադրիչ խստորեն ընտրվում և վերահսկվում է մեր լաբորատորիաների կողմից, ինչպես ֆիզիկաքիմիական, այնպես էլ մանրէաբանական մակարդակով:
Մեր կանոնադրությունը հարգում է միջազգային ամենախիստ կանոնները և ստանդարտները: Այն արգելում է պարաբենները, մեթիլիզոթիազոլինոնը (MIT), ալյումինի աղերը, բուտիլհիդրօքսիանիզոլը (BHA), նատրիումի լաուրիլ սուլֆատը (SLS), ֆտալատները, տրիկլոզանը, ԳՄՕ-ները, ապացուցված էնդոկրին խանգարող նյութերը*: Մենք շարունակաբար վերահսկում ենք բանաձևերի էվոլյուցիան՝ ձգտելով առավելագույն բնականության:
Մեր 100% ֆրանսիական ապրանքանիշը հարգում է GMP – ISO 22716 որակի չափանիշները արտադրության բոլոր փուլերում:
*Ըստ ԱՀԿ-ի սահմանման և հղում կատարելով Echa ցուցակին (Քիմիական նյութերի եվրոպական գործակալություն):

Սպա Խնամքի Փորձառություն

Մեր խնամքի ընթացակարգերը ՍՊԱ-երում և մասնագիտացված ինստիտուտներում հիմնված են մեր երկարամյա փորձի և մեր ստեղծման օրվանից խնամքի և առողջության մասին մեր ամբողջական տեսլականի վրա. հղկված արձանագրություններ, արևելյան և արևմտյան տեխնիկա, բացառիկ մեթոդներ, ձեռքի և գործիքային տեխնիկաների համադրություն… Այս նոու-հաու-ները մենք սովորեցնում ենք մեզ հետ համագործակցող գեղագետներին, մաշկի և մարմնի խնամքով զբաղվող մասնագետներին՝ Ձեզ տեսանելի արդյունքներ և հանգստի հիանալի պահեր պարգևելու համար:
Յոն-Կա խնամքի յուրաքանչյուր ընթացակարգ փորձագիտական նուրբ ալքիմիա է մասնագետի հմուտ ձեռքերի, արդյունավետ գործիքակազմի և անուշաբույր եթերայուղերի միջև:
Յոն-Կա խնամքի հենց առաջին իսկ պահից Դուք կզգաք տարբերությունը: Տեսանելիորեն ավելի փայլուն և հարթ մաշկ, հպման դեպքում ավելի նուրբ և ձիգ, գեղեցիկ նույնիսկ առանց դիմահարդարման: Մաշկի հյուսվածքը վերականգնվում է, դեմքի երանգը՝ պայծառանում:
Բազմզգայական Փորձ
Յոն-Կա խնամքի ընթացակարգերը յուրահատուկ, անուշաբույր, ամբողջական և անհատականացված փորձառություններ են, որոնք համատեղում են մաշկաբանական արդյունավետությունն ու հզոր բազմազգայական առավելությունները:
Եվ երբ արդյունավետությունը զուգակցվում է հաճույքի հետ, այդ ժամանակ ամբողջ էությունը լուսավորվում է, մաշկը վերականգնում է իր փայլը, հոգնածության նշանները մարում են, լարվածությունը թուլանում է մերսման և նարդոսի, քաղցր նարնջի,
խնկունու, հասմիկի և Yon-Ka Quintessence-ի հանգստացնող կամ առույգացնող եթերային յուղերի ազդեցության տակ:

Կայուն պարտավորություններ
Այսօր, առավել քան երբևէ, քանի որ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում բնությանը և այն կանանց ու տղամարդկանց, ովքեր աշխատում են այն պաշտպանելու համար, մեր լաբորատորիաները պատվի հարց են համարում կայուն մատակարարման շղթաների որոնումը, որոնք ուշադրություն են դարձնում և խնամքով են վերաբերվում կենսաբազմազանությանը և շրջակա միջավայրին:

Մեր ներգրավվածության մի քանի օրինակ.
- Մեր արտադրություններում օգտագործվող բույսերի մեծ մասը բնիկ ֆրանսիական են (նարդոս, նոճի, Բրետանի շրջանի ջրիմուռներ, հաճարենու բողբոջներ, արնիկա…..)
- Մեր տարաները, պատյանները, թռուցիկները և ապակե շշերը 100% վերամշակելի են,
- «Un Toit Pour Les Abeilles» ասոցիացիայի հետ մենք ֆինանսավորում ենք ծաղիկների դաշտերի տնկումը, փեթակների տեղադրումը և խթանում մեղուների պարսերի ավելացումը,
- 2017 թվականից մենք հավատարիմ ենք «Ռուբան Ռոուզ» ասոցիացիային՝ մասնակցելով Ruban Rose մրցանակաբաշխության ֆինանսավորմանը, որն օգնում է կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությանը: