Yon-Ka | Beauty Products

29,000 դրամ գնումից սկսած Երևանում առաքումն անվճար է:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Հաճախ Տրվող Հարցեր

ՄԵՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

Այս երկու վանկերի համակցության մեջ թաքնված է մեծ իմաստություն.

  • ՅՈՆ՝ մաքուր, սպիտակ ջուր ունեցող գետ և, հնչյունականորեն «իոնին» նման՝ էներգիայի մասնիկ:
  • Կա՝ հավերժական հոգին յուրաքանչյուր էակի մեջ, Եգիպտոսի փարավոնների ժամանակներից հայտնի:

Յոն-ը և Կա-ն կապում են այն, ինչը կարող է թվալ չկապակցված՝ գիտելիքն ու առեղծվածը, գիտությունն ու բնությունը, շարժումն ու հանգիստը, ստվերն ու լույսը: Մեր ապրանքանիշը կյանքի է կոչվում այս երկու վանկերի հատման կետում՝ դառնալով շարունակական վերածննդի, վերագտնված ներդաշնակության, մարմնի և մտքի վերամիավորման խորհրդանիշը:

Այո, չնայած անվան եզակի և առաջին հայացքից ոչ ֆրանսիական լինելուն (տե՛ս մեր անվան պատմությունը[link]), ապրանքանիշը 100% ֆրանսիական է և ընտանեկան սեփականություն: Արտադրանքները մշակվում, արտադրվում, փորձարկվում և մատակարարվում են Laboratoires Multaler-ի կողմից, որը գտնվում է Արժանտոյում (Argenteuil)՝ Փարիզի արվարձանում:

Դա մեր ապրանքանիշի բացառիկ, խորհրդանշական, 100% բնական համալիրն է, որը բաղկացած է միջերկրածովյան տարածաշրջանի հինգ եթերային յուղերից, որոնք ստացվում են թորման միջոցով.

– նարդոս (Lavandula angustifolia) Haute-Provence

– խորդենի (Rosmarinus officinalis cineoliferum) Եգիպտոս

– խնկունի (Rusmarinus officinalis cineoliferum) Մարոկկո

– նոճի (Cupressus sempervirens) Ֆրանսիա

– ուրց (Thymus vulgaris) Իսպանիա

Միասին դրանք ներկայացնում են մեծ ուժ և միշտ ավելացվում են զգույշ չափաբաժիններով՝ առավելագույն անվտանգության համար: Դրանք օգտակար ազդեցություն ունեն մաշկի համար։ Դրանք ներառված են մասնագիտական օգտագործման համար նախատեսված Յոն-Կա ֆիտո-արոմատիկ մաշկի խնամքի միջոցների 100%-ում (ՍՊԱ-եր, կլինիկաներ, մաշկի խնամքի ոլորտում մասնագիտացված սրահներ), և Յոն-Կա-ի ոչ մասնագիտական (տնային) օգտագործման արտադրանքի 70%-ում: Դրանք բարձրացնում են հարակից ակտիվ բաղադրիչների արդյունավետությունը և ունեն բուրմունք, որը հանգստացնում կամ էներգիա է հաղորդում՝ կախված նրանից, թե ինչ է հարկավոր հենց Ձեզ:

ՅՈՆ-ԿԱ ԲՈՒԺՈՒՄՆԵՐ

Սրանք դեմքի և մարմնի խնամքի ամբողջական, անհատականացված բուժումներ են, որոնք տրամադրվում են գեղագետների կողմից, ովքեր վերապատրաստված են օգտագործելու մեր բուժումներն ու արտադրանքները: Դրանք ներառում են խնամքով մշակված փաստաթղթեր և կիրառման բացառիկ տեխնիկա, որոնք հիմնված են գիտելիքներով և լայնածավալ մասնագիտական փորձով:

Այս բարդ բառը պարունակում է «ֆիտո» բառը, որը նշանակում է «բույս», և «արոմատիկ» բառը, որը կապված է բույրի հետ՝ նկատի ունենալով որոշ բույսերի ցնդող բաղադրիչները կամ դրանց եթերայուղերը:

Ցամաքային կամ ծովային բույսերի բոլոր ակտիվ բաղադրիչների ուսումնասիրությունները՝ արմատից մինչև սերմ, բողբոջից մինչև տերև, ծաղիկից մինչև պտուղ, պատկանում են «ֆիտոթերապիա» կոչվող գիտությանը, որը ներառում է նաև.

– արոմաթերապիա կամ եթերայուղերով թերապիա,

– արոմախոլոգիա (aromachology), որը բխում է արոմաթերապիայից և ուսումնասիրում է, թե ինչպես են հոտերն ու բույրերն ազդում մարդու վարքի վրա,

– գեմոթերապիա, որը հիմնված է ծառերի և թփերի բողբոջների/ծիլերի օգտագործման վրա, որոնք պարունակում են ապագա բույսի սաղմնային հյուսվածքները և նրա ողջ կենսունակությունը։

1954 թվականին մեր հիմնադրումից ի վեր, Յոն-Կա-ն առաջիններից է, որ սկսեց օգտագործել այս բուսական ռեսուրսները՝ օգնելու մաշկին վերականգնել հավասարակշռությունն ու գեղեցկությունը, նպաստելու Ձեր բարեկեցությանը:

ԲՈՒՅՍԵՐ

Մեր մատակարարները մեզ տրամադրում են հավաստագրեր, որոնք հաստատում են, որ իրենց հումքը ԳՄՕ-ից զերծ է:

Հնարավորության դեպքում մենք ձգտում ենք օգտագործել միայն օրգանական բույսերի բաղադրիչներ, բայց դրանք միշտ չէ, որ հասանելի են: Մեր անալիտիկ թեստերը մեզ հնարավորություն են տալիս ընտրել բաղադրիչներ, որոնց ակտիվ միացությունները որակապես և քանակապես բնութագրվում են (titrated extracts), որպեսզի կարողանանք երաշխավորել մնայուն արդյունավետություն: Ներկայումս մենք օգտագործում ենք 24 օրգանական բաղադրիչներ Յոն-Կա-ի 49 արտադրանքներում:

ՅՈՆ-ԿԱ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Մենք ոչ մի փորձարկում չենք անում կենդանիների վրա՝ Եվրոպայում և այն բազմաթիվ երկրներում, որտեղ մենք արտահանում ենք, մեր էթիկայի և գործող օրենսդրության համաձայն: Ի գիտություն, Եվրամիությունում 2004 թվականի սեպտեմբերի 11-ից արգելված է կենդանիների վրա կոսմետիկ արտադրանքի փորձարկումը: Մեր արտադրանքը փորձարկվում է առողջ կամավորների վրա՝ օգտագործելով այլընտրանքային մեթոդներ՝ բժիշկների, մաշկաբանների և ակնաբույժների հսկողության ներքո:

Վեգան լինելը նշանակում է հրաժարվել օգտագործել կամ կիրառել ցանկացած ապրանք, որն ունի կենդանական ծագում: Կոսմետիկայի համար դա նշանակում է արգելել կոլագենը, էլաստինը, մետաքսի մզվածքները, կաթի սպիտակուցները, լանոլինը, մեղրը, մեղրամոմը, պրոպոլիսը, թագավորական ժելեն և այլն…

Բոլոր Յոն-Կա-ները վեգան են, բացառությամբ.

– Advanced Optimizer Cream, Serum, Gel Lift,

– Hand Cream, Cream 15, Cream 55, Cream 93,

– Elastin Day, Elastin Night,

– Excellence Code Mask,

– Nutri-Contour, Nutri-Cream,

– Grapefruit Dry Skin, Grapefruit Normal to Oily Skin,

– Phyto-Contour, Phyto 52, Phyto 58 Oily Skin, Phyto 58 Normal to Oily Skin, Phyto 152,

– Sensitive Mask

Ավելի քան 60 տարի Յոն-Կա-ն աշխարհում ճանաչված է որպես վստահելի ապրանքանիշ, որն առաջնահերթություն է տալիս որակին, արդյունավետությանը և բնականությանը: Բոլոր գոյություն ունեցող պիտակների մեջ «բնական» կամ «օրգանական» սահմանող չափանիշները տարբերվում են, ինչը սպառողների մոտ շփոթմունք է առաջացնում: Օրինակ, օրգանական ոլորտի շահագրգիռ կողմերը շարունակում են կասկածի տակ դնել նոր միջազգային ISO 16128 ստանդարտը: Այսպիսով, առայժմ Յոն-Կա-ն կշարունակի կենտրոնանալ «բնական»-ի հասկացության իր փիլիսոփայության վրա:

Մեր արտադրանքը մշակված է այնպես, որ ներառի առավելագույնս բնական, գերադասելի՝ օրգանական, ակտիվ բաղադրիչներ, բայց դրանք միշտ չէ, որ հասանելի են օրգանական տարբերակներում:

1954 թվականին հիմնադրումից ի վեր, մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի հնարավորինս բնական բանաձևեր (ֆորմուլա) ստեղծենք, բայց երբեմն բանաձևի ստեղծումը կարող է պահանջել սինթետիկ բաղադրիչներ: Որոշ բնական ակտիվ բաղադրիչներ միշտ չէ, որ ունեն անհրաժեշտ արդյունավետությունը կամ կարող են գրգռվածություն առաջացնել բանաձևի համար անհրաժեշտ չափաբաժնով օգտագործման դեպքում: Մեր փիլիսոփայությունն է ընտրել հնարավորինս բնական և լավագույնս հանդուրժվող/անվնաս արտադրանքի ստեղծումը՝ հարգելով շրջակա միջավայրը, Ձեզ տեսանելի արդյունքներ և իրական բարեկեցություն տալու համար:

Այո, ողջ տեսականին արտադրվում է Ֆրանսիայում:

Մեր բոլոր ապրանքները 100% առանց գլյուտենի են:

Մեր որոշ ապրանքներ չեն պարունակում կոնսերվանտներ, քանի որ դրանց բանաձևը դա թույլ է տալիս: Երբ կոնսերվանտն անհրաժեշտ է սպառողին աղտոտվածության ռիսկերից պաշտպանելու համար, Յոն-Կա-ն օգտագործում է ամենաարդյունավետ և լավագույնս հանդուրժվող կոնսերվանտային համակարգը:

Մենք մեր բանաձևերից հանել ենք բոլոր պարաբենները։

Արդեն երկար տարիներ է, որ արգելել ենք այս ալերգիա հրահրող կոնսերվանտի օգտագործումը:

Այս շատ արդյունավետ կոնսերվանտը թույլատրվում է միջազգային ստանդարտներով մինչև 1% կոնցենտրացիաներում: Այն համարվում է ոչ CMR:* Որոշ Յոն-Կա արտադրանքներ պարունակում են 0,5% ֆենօքսիեթանոլի միջին չափաբաժին: Ներառված լինելու դեպքում այն հայտնվում է մեր կայքի արտադրանքի պիտակների և ապրանքի թերթիկի վրա: Թեև այն պատկանում է գլիկոլ եթերների ընտանիքին, միջազգային գիտական ստանդարտների համաձայն հաստատված չափաբաժիններով այն անվտանգ է համարվում մարդու առողջության համար:

*CMR = carcinogenic, mutagenic, reprotoxic (CMR)

Մեր արտադրանքի մեծ մասը պարունակում է սիլիկոններ հիմնականում 1%-ից ցածր տոկոսներով: Նրանց դերը արտադրանքի հյուսվածքը բարելավելն է՝ դարձնելով այն հարթ և փափուկ: Օգտագործված այս չափաբաժնի դեպքում խցանող ազդեցություն չկա, և մաշկի շնչառությունը չի խանգարվում: Մեր ընտրած սիլիկոններն ընդհանուր առմամբ լավ կենսաքայքայելիություն ունեն:

Յոն-Կա-ն չի օգտագործում այս նյութերը, քանի որ դրանք չափազանց գրգռող են համարվում:

Եվրոպական իշխանությունները կոսմետիկ միջոցներ արտադրողներից պահանջում են թվարկել 26 բնական կամ սինթետիկ միացություններ, որոնք համարվում են հաճախակի ալերգեններ, եթե դրանք առկա են լվացվող միջոցների ավելի քան 0,01% կոնցենտրացիաներում, և ավելի քան 0,001%՝ չլվացվող արտադրանքներում: Այս միացությունները գոյություն ունեն եթերայուղերում և բուրմունքներում, ուստի այդ ալերգեններից մի քանիսը նշված են փաթեթավորման վրա և բաղադրիչների ցանկում:

Ասացեք մեզ, թե որ նյութերն են Ձեզ մոտ ալերգիա առաջացնում: Մենք կստուգենք, թե որ ապրանքներն են պարունակում այս ալերգենները և կուղարկենք Ձեզ ցուցակը:

Այս նշանը վերաբերում է այն առավելագույն ժամանակին, որի ընթացքում Դուք կարող եք օգտագործել ապրանքը այն բացելուց հետո: Օրինակ, «6M» նշանակում է, որ օգտագործման առավելագույն տևողությունը բացելուց հետո վեց ամիսն է՝ ապահովելով արտադրանքի օպտիմալ օգտագործումը: «Ամիս» բառը ներկայացված է M տառով (անգլերեն «month» բառից): Այս պիտակավորման պահանջը վերաբերում է այն ապրանքներին, որոնց պահպանման ժամկետը 30 ամիս կամ ավելի է: Դա չի վերաբերում մեկանգամյա օգտագործման կամ աերոզոլային արտադրանքներին:

ՈՐԱԿ/ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ/ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Արդյունավետության թեստերը, որոնք մենք լրացնում ենք, ներառում են տարբեր մեթոդներ.

– in-vitro tests on cell cultures,

– ex-vivo tests on human skin explants,

– կլինիկական գնահատումներ (տարբեր պարամետրերի գնահատում՝ կնճիռներ, փայլ, ոչ կոմեդոգենություն, խոնավեցնող և շերտազատող, լուսավորող և ամրացնող հատկությունների գործիքային չափումներ) հետազոտող բժիշկի հսկողության ներքո,

– սպառողների բավարարվածության թեստեր

Այս թեստերից ոչ մեկը կենդանիների վրա չի կատարվում:

Հումքը մանրակրկիտ ընտրվում, վերլուծվում և փորձարկվում է մեր լաբորատորիաների կողմից՝ առավելագույն անվտանգության համար:

Մենք ներքին քիմիական և մանրէաբանական հետազոտություններ ենք կատարում:

Մեր արտադրական օբյեկտներում օդը զտված է GMP ISO 22716 ստանդարտների համաձայն, և մեր ամբողջ սարքավորումները չժանգոտվող պողպատից են:

Մեր վաճառվող բոլոր ապրանքներն անցնում են անվտանգության թեստավորում և անվտանգության գնահատում փորձագետ թունաբանի կողմից:

Արտադրանքի արդյունավետության մասին պնդումները հիմնված են բժշկական հսկողության ներքո գտնվող անկախ լաբորատորիաների կողմից կատարված արդյունավետության փորձարկման վրա:

Մեր բոլոր ապրանքներն արտադրված են Ֆրանսիայում: Հետագծելիությունը գործում է հումքից մինչև արտադրանքի արտադրությունը և առաքումը:

ՅՈՆ-ԿԱ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Մենք պարտավորվում ենք պաշտպանել բնությունը.

– Յոն-Կա-ն չի օգտագործի այնպիսի բույսեր, որոնք անհետացման եզրին են կամ որոնց օգտագործումը վտանգում է զրկել բնիկ ժողովուրդներին բարեկեցության համար անհրաժեշտ սննդամթերքից:

– Յոն-Կա-ն հովանավորում է փեթակների տեղադրումը Un Toit pour les Abeilles (Տանիք մեղուների համար) հետ՝ պայքարելու փոշոտող միջատների տագնապալի անհետացման դեմ:

Մենք հավատարիմ ենք կայուն զարգացմանը

– Իր որոշ ապրանքների փաթեթավորման համար Յոն-Կա-ն օգտագործում է ստվարաթուղթ, որը պատրաստված է ծառերից, որոնք կայուն կերպով կառավարվում են շվեդական ընկերության կողմից, որն աշխարհում կայուն զարգացման 100 ամենահավատարիմներից մեկն է, համաձայն ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրի ինդեքսի:

Մենք հավատարիմ ենք սոցիալական բարիքին

– Յոն-Կա-ն աջակցում է մատակարարներին, ովքեր հավատարիմ են կենսաբանական ռեսուրսների մասին ավանդական բնիկ գիտելիքների պաշտպանությանը հետևելուն:

Մենք աջակցում ենք կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց

– Իր բոլոր մշակումների համար Յոն-Կա-ն ոգեշնչվում է կանացի գեղեցկությունից և կանանց կարիքներից: Այսպիսով, մեր ապրանքանիշի համար լիովին բնական է աջակցել կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ հետազոտություններին Ruban Rose (Վարդագույն ժապավեն) կազմակերպության միջոցով:

ՕՆԼԱՅՆ ՊԱՏՎԵՐՆԵՐ

Ընտրեք այն ապրանքները, որոնք ցանկանում եք գնել և սեղմեք «Ավելացնել զամբյուղին»: Դուք կարող եք շարունակել գնումները կամ միանգամից կատարել պատվերը: Երբ Ձեզ անհրաժեշտ ապրանքները զամբուղում են, պատվերը կատարելու և գնումը վերջացնելու համար սեղմեք «Տես զամբյուղը» և «Հաստատել պատվերը»:

Երբ Ձեր պատվերը և վճարումը հաստատվեն, մենք Ձեզ հաստատման նամակ կուղարկենք: Եթե Ձեր պատվերը հաստատվել է, Դուք կարող եք տեսնել ամփոփագիրը Ձեր հաշվի «Իմ պատվերները» բաժնում: Եթե Դուք չեք ստանում այս նամակը, հնարավոր է, որ Ձեր պատվերը չի գրանցվել:

Մինչ վճարումը հաստատելը, պատվերի հաստատման քայլին կարող եք փոխել կամ չեղարկել Ձեր պատվերը «Իմ զամբյուղը» էջում: Դուք չեք կարող չեղարկել կամ փոփոխել պատվերը վճարումը կատարելուց և հաստատելուց հետո:

Մենք ուղարկում ենք անվճար նմուշներ ցանկացած գումարի յուրաքանչյուր առցանց պատվերի հետ:

Ցավոք, Յոն-Կա-ն նմուշներ չի ուղարկում փոստով ըստ պահանջի:

«Իմ զամբյուղը» էջում սեղմեք «Ես ունեմ պրոմո կոդ» և մուտքագրեք Ձեր կոդը այս արտահայտության տակ երևացող վանդակում: Այս կոդը հաստատելու համար Դուք պետք է սեղմեք «Դիմել»: Այնուհետև առաջարկը կավելացվի Ձեր զամբյուղում:

Ձեր առցանց վճարումը 100% ապահով է: Բանկային փոխանցումը կատարվում է անմիջապես Ձեր և բանկային կազմակերպության միջև: Մեր սերվերներում ոչ մի տվյալ չի պահվում, ուստի Ձեր բանկային տեղեկատվությունը մնում է ամբողջովին գաղտնի:

Ցանկացած գումարի գնումների համար կարող եք վճարել կրեդիտ քարտով (ARCA, Visa, MasterCard):

ԱՌԱՔՈՒՄ

Մեր առաքումները կատարվում են մասնավոր փոխադրողի կողմից:

  • Երևանում առաքման արժեքն է 1200 դրամ։
    Երևանում առաքումն անվճար է 29000 դրամի և ավել պատվերների դեպքում։
  • Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում առաքման արժեքն է 1800 դրամ։
    Վերը նշված մարզերում առաքումն անվճար է սկսած 39000 դրամի պատվերներից։
  • Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում առաքման արժեքն է 2900 դրամ։
    Վերը նշված մարզերում առաքումն անվճար է սկսած 49000 դրամի պատվերներից։
Shopping Cart