Yon-Ka | Beauty Products

29,000 դրամ գնումից սկսած Երևանում առաքումն անվճար է:

Մեր մասին

Յոն-Կա խնամքի ընթացակարգի փարձառություն

Ձեր ԵՍ-ի հետ վերամիավորվելը, ներքին ձայնի հետ կապ հաստատելն ու թեթևանալը Յոն-Կա դեմքի/մարմնի խնամքի «ճանապարհորդության» ամբողջ փորձն է:

Բուրավետ և զգայական ընդհանուր կամ անհատականացված մաշկի խնամքի յուրաքանչյուր ընթացակարգ կերտում է ապրանքանիշի հոտառական յուրահատկությունը՝ հիմնվելով բազմամյա փորձի, ապացուցված արդյունավետությամբ ակտիվ բաղադրիչների օգտագործման և Yon-Ka սերտիֆիկացված մասնագետների հմտության վրա:

Ձեր մաշկը վերականգնում է իր կենսական էներգիան և թարմությունը, լարվածությունը ցրվում է, Դուք լավ եք զգում՝ ներդաշնակ ինքներդ Ձեզ և շրջակա միջավայրի հետ։

Մեկ օր Յոն-Կա սպա-ում

Սա իրականությունից մի պահ կտրվելու, Ձեր անհատականացված խնամքի և բարեկեցության համար ճանապարհորդության հրավեր է: Այսօր Դուք որոշել եք հոգ տանել Ձեր մասին և ապրել այն եզակի փորձառությունը, որը Ձեզ առաջարկում է Յոն-Կա-ն:

Ձեր ընտրած ինստիտուտում կամ սպա-ում էքսկուրսիան երաշխավորված է:

Հասնելուն պես Յոն-Կա Քվինտեսենսի (Yon-Ka Quintessence ) անուշահոտ բույրերը գալիս են Ձեզ ընդառաջ: Դուք խորը շնչում եք, իսկ Yon-Ka կոսմետոլոգի հմուտ ձեռքերը հարթեցնում են Ձեր դեմքը, մերսում մարմինը և այն ազատում լարվածությունից:

Դուք կարծես վերակենդանանում եք, հոգնածությունն անհետանում է, և իջնում է հաճելի թեթևություն:

Յոն-Կա Դեմքի Խնամք

Երկարացնել դեմքի երիտասարդությունը, շտկել թերությունները, խուսափել մաշկի չորացումից, պայքարել պիգմենտային բծերի դեմ… ամենից առաջ պետք է պարզել Ձեր մաշկի իրական կարիքները:

Անկախ ընդհանրություններից յուրաքանչյուր մաշկ ունի իր յուրահատկությունները, և Ձեր մաշկը բացառություն չէ: Դա կապված է Ձեր միջավայրի, Ձեր զբաղմունքի, Ձեր սննդային, էմոցիոնալ և ֆիզիոլոգիական հավասարակշռության հետ:

Յուրաքանչյուր Yon-Ka ֆիտո-արոմատիկ արտադրանք, յուրաքանչյուր հատուկ մեթոդ պետք է հարմարեցվի մաշկի զգայունությանը, լինի դա խորը մաքրում, խոնավեցնող կամ ինտենսիվ վերականգնող ընթացակարգ, թե խելամիտ չափաբաժիններով պիլինգ/շերտազատում:

Յոն-Կա անհատականացված դեմքի խնամքի ընթացակարգերի միջոցով, Ձեզ հարմար ցանկացած պահի, Ձեր Yon-Ka կոսմետոլոգը Ձեզ կպարգևի յուրահատուկ բուրավետ և զգայական փորձառություն՝ անմիջապես տեսանելի և կայուն արդյունավետությամբ:

Դուք կհանգստանաք և կվերականգնվեք: Ձեր դեմքի երանգը կպայծառանա և կհարթվի, իսկ դիմագծերը կվերագտնեն իրենց արտահյտչությունը:

Յոն-Կա Մարմնի Խնամք

Յոն-Կա մարմնի խնամքի յուրաքանչյուր ընթացակարգ նպաստում է Ձեր բարեկեցությանն ու տալիս է կայուն արդյունքներ, լինի դա նիհարեցնող, ամրացնող, թե հանգստացնող փորձագիտական խնամք:

Հարցաշարի լրացման միջոցով մենք պարզում ենք Ձեր կարիքները, որից հետո ընտրում Ձեզ հարմար եթերայուղերի սիներգիան և անհատականացնում խնամքի իրականացման տեխնիկան, այդ թվում՝

  • անհատականացված շերտազատող սկրաբ, որը վերացնում է մահացած բջիջները, նպաստում է ակտիվ բաղադրիչների ներթափանցմանը և դրանով իսկ խթանում բուժման արդյունավետությունը,
  • փաթաթան, որը նպաստում է տոքսինների վերացմանը,
  • մեթոդը և նպատակաուղղվածությունը՝ ուրվագծերի վերականգում, հյուսվածքների ամրացում, ոտքերի թեթևացում, անհրաժեշտ հատվածների հարթեցում, նիհարեցում և այլն,
  • և վերջապես անուշաբույր Յոն-Կա մերսումը՝ երկար սպասված պահ լարվածությունը ցրելու, հանգստանալու, լիցքավորվելու և նոր էներգիա կուտակելու համար:

Այստեղ Դուք և՛ լիցքավորվում եք էներգիայով, և՛ հանգստանում:

Յոն-Կա Խնամք Տղամարդկանց Համար

Յոն -Կա-ն ունի խնամքի ընթացակարգեր նախատեսված նաև տղամարդկանց մաշկի հատուկ կարիքները արդյունավետորեն բավարարելու համար՝ մաշկի խորը մաքրում, պայքար ծերացման նշանների և շրջակա միջավայրի գրգռիչների դեմ, թերությունների շտկում, մուգ շրջանակների տեսանելի նվազում և էպիդերմիսի խոնավեցնում:

Բուրավետ և անհատականացված Յոն-Կա յուրաքանչյուր խնամք հաշվի է առնում Ձեր մաշկի զգայունությունը:

Անկախ նրանից, դա 30 րոպե տևողությամբ սրընթաց խնամք է երկու հանդիպման ընթացքում, թե մեկ ժամ և ավելի տևողությամբ մասնագիտական ընթացակարգ՝ նպատակը նույնն է՝ վերացնել հոգնածությունը Ձեր դեմքից, հանգստացնել, մաշկը հագեցնել թթվածնով և տոնայնացնել, վերականգնել դրա առողջ փայլն ու թարմությունը։

Գտեք Ձեզ ամենամոտ Յոն-Կա ինստիտուտը/սպա-ն

Ձեր տան մոտ կամ Ձեր հանգստի վայրում, Ֆրանսիայում կամ այլ երկրում, գտեք Յոն-Կա հաստատված ինստիտուտը կամ սպա-ն Ձեր փորձագիտական խնամքի և զգայական հանգստի համար:

Բացահայտեք ֆիտո-արոմաթերապիայի առավելությունները մարմնի և մտքի վրա Յոն-Կա բացառիկ արտադրանքներով և խնամքի մեթոդներով, որոնք ճանաչված են իրենց բնականությամբ, արդյունավետությամբ և որակով:

Shopping Cart