Մեր մասին
Ո՞վ ենք մենք
Լինելով առաջիններից արոմաթերապիայի ոլորտում՝ Laboratoires Multaler-ը ստեղծեց Yon-Ka® Paris ֆիտո-արոմատիկ մաշկի խնամքի միջոցները 1954 թվականին: Յոն-Կա-ն ընտանեկան, 100% ֆրանսիական բրենդ է, որի արտադրանքը Ձեր մաշկին տալիս է բույսերի ամենակարևոր տարրերը՝ նրանց վերականգնող եթերայուղերը՝ լցված արևի էներգիայով և լրացուցիչ ակտիվ բաղադրիչներով (վիտամիններ, մրգային թթուներ, պոլիֆենոլներ, պեպտիդներ և այլն):
Բուսական բաղադրիչների մեր համադրությունները ճշգրիտ, նրբորեն և արդյունավետ կերպով բավարարում են ամենախստապահանջ մաշկի կարիքները:
Մեր հրովարտակը (մանիֆեստ).
- «Աշխարհում, որտեղ միշտ ավելին են պահանջում,
- մենք մի պահ դադար ենք տալիս: Մենք մտորում ենք:
- Մենք վերադառնում ենք էականին/կենսականին:
- Ավելի քիչ հավակնություն, ավելի շատ իսկություն,
- Ավելի քիչ փոխզիջումներ, ավելի շատ արդյունավետություն,
- Ավելի քիչ խոսել, ավելի շատ զգալ:
- Յոն-Կա-ում մենք միշտ ընտրում ենք պարզությունը մաքուր խղճի մեջ:
- Մենք նորից միավորվում ենք մեր և մյուների էներգիայի հետ,
- որպեսզի վաղվա աշխարհն ավելի առողջ և գեղեցիկ լինի»։
Յոն-Կա (Yon-Ka)… Ապրանքանիշի անվանումն ինքնին կրում է շարունակական վերածննդի խորհրդանիշ.
ՅՈՆ` մաքրող, սպիտակ ջրով գետ և հնչյունականորեն նման է «իոնին»՝ էներգիայի մասնիկին։
ԿԱ՝ հավերժական հոգին, որ ապրում է յուրաքանչյուր էակի մեջ, բառ, որ հայտնի է Եգիպտոսի փարավոնների ժամանակներից:


Մեր պատմությունը
Տարված արոմաթերապիայով և բուսաբուժությամբ՝ Mühlethaler ընտանիքը 1954 թվականից փորձարկում է դրանց տարբեր հատկությունները: Յոն-Կա-ն միշտ ոգեշնչվել է եթերային յուղերի և բույսերի մարմնի և մտքի համար օգտակար հատկություններով, որոնք միաժամանակ բավարարում են կանանց և տղամարդկանց ամենօրյա հատուկ կարիքները:
Այսպիսով, բազմաթիվ հետազոտությունները հանգեցրեցին մեծ հայտնագործության՝ «Quintessence»՝ Միջերկրական ծովի ավազանի 5 եթերային յուղերի եզակի համադրություն, որը դարձավ Յոն-Կա ֆիտո-արոմատիկ ապրանքանիշի ԴՆԹ-ն:
Մեր արժեքները
Հենված լինելով ներկայի վրա և նվիրված ապագային՝ մենք ցանկանում ենք կիսվել ամբողջական գեղեցկության նոր բանաձևով, որը հարգում է մարմինն ու միտքը, ինչպես նաև բնությունը, դրա ռեսուրսները և այն հարստացնող կենդանի աշխարհը:
Մենք հավատարիմ ենք շարունակաբար բարելավելու մեր աշխատանքի ձևը՝ աշխարհի վրա դրական ազդեցություն ունենալու համար: Մեր առաքելությունն ամրապնդված է ապրանքանիշի հինգ եզակի արժեքներով՝ բնական արդյունավետություն, բաղադրատոմսի կատարելություն, ՍՊԱ բուժման փորձագիտություն, բազմազգայական փորձառություն և կայուն պարտավորություններ:


Մեր բանաձևերը/բաղադրատոմսերը
Յոն-Կա-ն խստորեն խթանում է գիտական մեթոդների կիրառումը և զարգացնում իր ուժն ու արդյունավետությունը՝ բաղադրատոմսերի կատարելագործման և խստապահանջության միջոցով: Մենք մեր գործունեությունը ծավալում ենք կենդանիների և շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքով և բացառում ենք վնասակար բաղադրիչների ցանկը: Ապրանքանիշը նաև նախընտրում է առանց գլյուտեն և վեգան բաղադրատոմսերի մշակումը՝ մեծ քանակությամբ բնական բաղադրիչներով:
Յոն-Կա-ն ստուգում է յուրաքանչյուր ապրանքի արդյունավետությունը (ամրացնող, կնճիռների խորություն, խոնավեցում, հակագլիկացման, հակաօքսիդանտ և մուգ կետերը շտկող հատկություններ և այլն) անկախ լաբորատորիաների կողմից իրականացված կլինիկական և գործիքային հետազոտությունների միջոցով՝ արդյունավետության չափման գործիքներ, մաշկաբանների կողմից վերահսկվող մաշկի հանդուրժողականության թեստեր, թեստեր բջիջների կուլտուրաների և մաշկի էքսպլանտների վրա, ինչպես նաև մեր արտադրանքի հյուսվածքների և բուրմունքների վավերացում սպառողների կողմից:
Մեր բաղադրանյութերը
Laboratoires Multaler-ը ուշադրությամբ ընտրում է իր արտադրանքի բոլոր բաղադրիչները, ինչպես նաև իր մատակարարներին, որոնք պետք է անպայմանորեն հետևեն որակի իր կանոնադրությանը: Մենք ուշադրությամբ ընտրում ենք բույսերի լավագույն ակտիվ բաղադրիչները (հավաստագրված օրգանական, երբ հնարավոր է) և լավագույն եթերային յուղերը՝ ստեղծելու բնական գեղեցկություն արդյունավետ բաղադրատոմսեր, որոնք կհամապատասխանեն մեր հաճախորդների պատկերացումներին: Yon-Ka արտադրանքը պարունակում է առնվազն 92% բնական բաղադրիչներ: Յոն-Կա-ի բուն էությունը պարունակվում է մեր բացառիկ եթերային յուղերի համալիրում՝ արդյունավետության իսկական կոնցենտրացիա Yon-Ka Quintessence-ում:


Մեր տեսականին
ՍՊԱ-ի փորձը տնային պայմաններում հնարավորինս կիրառելու համար Yon-Ka-ն մշակել է մի շարք խնամքի միջոցներ դեմքի և մարմնի համար, որոնք արդյունավետորեն շարունակում են պրոֆեսիոնալ բուժումների օգուտների պահպանումը: Մեր լաբորատորիաների կողմից ստեղծված յուրաքանչյուր բանաձև մարմնավորում է մեր ցանկությունը՝ ապահովելու արդյունավետ, նպատակաուղղված պատասխան կյանքի յուրաքանչյուր փուլի համար, որը լուծում է մաշկի բոլոր խնդիրները (խոնավեցում, հակատարիքային էֆեկտ, սնուցում, փայլ, հարթեցում, կարմրության դեմ, մաքրություն) մաշկի բոլոր տեսակների համար:
Մեր բուժումները ՍՊԱ-երում և մասնագիտացված ինստիտուտներում
Վայելեք իրականությունից կտրվելու և լիակատար հանգստի պահը մեր բուժումներն առաջարկող աշխարհի 6000 ՍՊԱ կենտրոններից և ինստիտուտներից մեկում: Թույլ տվեք Ձեզ տարվել (մենակ կամ զուգընկերոջ հետ) անսպասելի փորձառությամբ, ընկղմվել մարմնի կամ դեմքի բուժման հաճելի ճամփորդության մեջ, որը կիրականացվի Յոն-Կա տեխնիկայով վերապատրաստված մասնագետի կողմից: Գոյություն ունի Յոն-Կա լուծում Ձեր գեղեցկության և/կամ բարեկեցության յուրաքանչյուր կոնկրետ մտահոգության համար, որը մենք բացահայտում ենք մաշկի ախտորոշման մեր միջոցներով:


Մեր պարտավորություններն ու գործողությունները
Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում բնությանը, ինչպես նաև այն կանանց և տղամարդկանց, ովքեր աշխատում են դրա ռեսուրսները արտադրելու, աճեցնելու և քաղելու համար, քանի որ դրանք մեր մաշկի խնամքի բարձրակարգ ապրանքների հիմնական բաղադրիչներն են: Որպես ֆրանսիական ընտանեկան ընկերություն՝ մենք հպարտության առարկա ենք համարում, որ մեր բոլոր ապրանքներն արտադրվում են Ֆրանսիայում՝ ամենակայուն և տեղական գործընկերների կողմից մատակարարվող բնական հումքով, ովքեր հոգ են տանում կենսաբազմազանության և անաչառության մասին: Այսպիսով, բնականաբար, Yon-Ka-ն ամեն օր պարտավորվում է պաշտպանել բնությունը՝ հատկապես աջակցելով Un Toit pour les Abeilles (Տանիք մեղուների համար) աշխատանքին: Մեր ընկերությունը նաև աջակցում է կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությանը Ruban Rose (Վարդագույն ժապավեն) կազմակերպության միջոցով: